Թբիլիսիի IAart պատկերասրահում հունվարի 9-ին կնշվի Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակը։
Ականավոր կինոռեժիսորին նվիրված միջոցառումը կազմակերպվել է Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ՝ Փորձարարական և էթնիկ ավանգարդ արվեստի XII միջազգային փառատոնի շրջանակներում։
«Մենք հրավիրում ենք ձեզ ճանապարհորդել մի աշխարհ, որտեղ մտահղացումն ամեն ինչ է, որտեղ յուրաքանչյուր հպում և յուրաքանչյուր կադր պատմում է մի պատմություն, որը գերազանցում է ժամանակը: Միացե՛ք մեզ՝ նշելու արվեստի աշխարհի վրա անջնջելի ազդեցություն թողած արվեստագետ Փարաջանովի ծննդյան 100-ամյակը»,- գրում են կազմակերպիչները։
Միջոցառման ծրագիրը ներառում է.
-Փարաջանովի կոլաժների և հուշանվերների ցուցահանդես Թբիլիսիում,
-Լուսանկարիչ Յուրի Մեչիտովի ցուցահանդեսը, ով ֆիքսել է բազմաթիվ հետաքրքիր պահեր Փարաջանովի կյանքից և ստեղծագործությունից։
-«Փարաջանովը և ԱԻ» ցուցահանդեսը, որը կներկայացնի արհեստական ինտելեկտի կիրառմամբ Փարաջանովի ֆիլմերի հիման վրա ստեղծված աշխատանքները (արվեստագետներ՝ Ալմագուլ Մենլիբաևա, Ջորջիո դա Վիտա):
-Արմեն Օգանեսյանի անվան տիկնիկային թատրոնի մինի ներկայացում՝ նվիրված Սերգեյ Փարաջանովին.
-Խոսե Մաժինեի «Անհայտ Փարաջանովը» գրքի շնորհանդեսը և «Էկքեհարդ Մաասը Սերգեյ Փարաջանովի մասին» վավերագրական ֆիլմի դրվագների ցուցադրությունը։
-«Ֆանտազիաներ Փարաջանովի թեմայով» ներկայացումը (երաժշտություն՝ Արայիկ Ֆիտինգոֆ, Գուրամ Մաչավարիանի, խորեոգրաֆիա՝ Անաստասիա Կոնոնչուկ, տեսահոլովակներ՝ Գեորգի Մորիելի):
-Ռեժիսոր Գեորգի Դավիթաշվիլիի «Ուսումնասիրություններ Փարաջանովի թեմայով» գեղարվեստական ֆիլմի հետահայաց ցուցադրություն։
Միջոցառման մասնակցությունը վճարովի էտոմսերի արժեքը՝ 30 լարի (մոտ 7 000 դրամ)։