Այսօր ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյակն է, ինչի առթիվ Երևանում կայացել է ականավոր մշակութային գործչի արձանի բացման արարողությանը, հայտնում են ՀՀ կառավարությունից։
Արձանի քանդակագործն Արա Ալեքյանն է: Կառավարությունից տեղեկացնում են, որ արձանը հետագայում կտեղադրվի Կինոյի տան դիմաց:
Արձանի բացման արարողությանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի ղեկավար, Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ:
Ականավոր կինոռեժիսորին նվիրված միջոցառումներ են նախատեսվում ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա ծննդավայրում՝ Թբիլիսիում։
Հունվարի 5-ին հայտնել էինք ՀՀ դեսպանության աջակցությամբ Փորձարարական և էթնիկ ավանգարդ արվեստի XII միջազգային փառատոնի շրջանակներում սպասվելիք միջոցառումների մասին։
Սերգեյ Փարաջանովը հայազգի կինոբեմադրիչը, սցենարիստ և արվեստագետ է: Մինչև 1963թ. Փարաջանովը նկարահանել է 4 լիամետրաժ գեղարվեստական, և 3 վավերագրական ֆիլմեր։ 1964թ․ «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը նրան համաշխարհային ճանաչում է բերել: 1965-ին սկսել է նկարահանել «Կիևյան որմնանկարներ» հակապատերազմական ֆիլմը, որը հետո արգելվել է։ 1966թ․ նրան հրավիրել են Հայաստան, որտեղ սկսել է նկարահանել «Սայաթ-Նովա» ֆիլմը, որը մեծ դժվարություններով է դուրս եկել էկրան՝ «Նռան գույնը» անունով: Դրանից հետո Փարաջանովը 15 տարի վտարվել է կինոյից: