Forbes-ի վարկածով Հայաստանն ընդգրկվել է աշխարհի 7 լավագույն գինեգործական շրջանների մեջ, որոնք արժանի են ուշադրության։
«Սպասեք, որ հիանալի շշերը կսկսեն մտնել գինու ճաշացանկերի մեջ՝ ընդգծելով խաղողի տեղական տեսակները, ինչպիսիք են Ոսկեհատը, Արենի Նուարը, Տոզոտը (նման է Cru Beaujolais-ին, երբ պատշաճ պատրաստված է) և Կանգունը»,- ասվում է հոդվածում:
Հավաքածուի հեղինակ Քեյթ Դինգվոլը նշել է, որ լինելով աշխարհի հնագույն գինեգործական շրջաններից մեկը՝ Հայաստանը պատրաստ է զարմացնել գինու սիրահարներին նորարարական տեխնոլոգիաներ կիրառող ոչ ավանդական շրջանների հետ մեկտեղ։ «Վերջին երկու տասնամյակների ընթացքում արտադրողների մի ամբողջ ալիք աշխուժացրել է տարածաշրջանի գինեգործական մշակույթը»,- հավելել է նա՝ հիշեցնելով խորհրդային տարիներին հայկական գինեգործարաններում աշխատանքի դադարեցման մասին։
Ընտրության մեջ ընդգրկված են նաև Հունաստանը, Հարավային Աֆրիկան, ԱՄՆ-ն, Իսպանիան և իտալական Սիցիլիան և Լացիոն:
2024 թվականին Հայաստանը կհյուրընկալի UNWTO համաշխարհային գինու զբոսաշրջության ութերորդ ֆորումը։ Նախկինում Forbes-ը նշել էր հինգ հայկական բուտիկ գինեգործարաններ, որոնք խորհուրդ է տալիս այցելել՝ ելնելով նրանց գինիների յուրահատկությունից, համից և խառնուրդից, խմորման և հնեցման եղանակներից և միայն մեկ կումով գինեգործության պատմությունը պատմելու կարողությունից: Simpe wine news-ը խոսել էր նաև հայկական գինիների ակնառու օրինակների մասին։