Հունվարի 27-ին՝ ժամը 19։30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 85-ամյակին նվիրված հոբելյանական երեկո։
Երեկոյի ընթացքում կհնչեն կոմպոզիտորի հայտնի և սիրված ստեղծագործությունները։
Ծրագրում Տիգրան Մանսուրյանի ստեղծագործություններն են։ Կհնչեն «Կտոր մը երկինք», «Ճերմակ անուրջներ», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն», «Գիքոր», «Մենք ենք, մեր սարերը», «Աշնան արև», «Գործուղում առողջարան», «Արևիկ», «Յոթ սարից այն կողմ» ֆիլմերի երաժշտությունները, «Անավարտ մենախոսություն» թատերական ներկայացման երաժշտությունը։
Մենակատարը Սերգեյ Պոլտավսկին է (ալտ), Լեա Զուն (ջութակ), դիրիժորը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Տոմսերի արժեքն սկսվում է 3000 դրամից։