Հայաստանի պարի պետական անսամբլը հյուրախաղերով հանդես կգա Սաուդյան Արաբիայում։ Հիմնադրման 65-ամյակը նշած կոլեկտիվը հրավեր է ստացել՝ հունվարի 18-28-ը մասնակցելու Qemam International Festival for Mountain Performance Arts («Քեմամ» լեռնային կատարողական արվեստի միջազգային փառատոն) միջոցառմանը։
Գլխավոր բալետմայստեր Ասատուր Քալաշյանի ղեկավարությամբ՝ պարողները ելույթ կունենան երրորդ ամենամյա փառատոնի ութ տարածքներում։ Այդ վայրերն են Բաստա Ալ-Քաբիլը, Աբու Շահրա պալատը Ալ Մասկիում, Շամսան ամրոցը, Բին Ադվան ժառանգության գյուղը, Մալիք պատմական պալատը, Ալ-Մուշեյթ պալատները և Աբու Նուկաթա Ալ-Մութահմիի ամրոցները:
Պարի պետական անսամբլը տեղի հանդիսատեսին կներկայացնի հայ պարն իր ողջ ներկապնակով ու գեղեցկությամբ՝ տարածելով հայկական մշակույթը Սաուդյան Արաբիայում։ Սպասվում է բոլորովին դինամիկ և արդի համերգային ծրագրիր։