Հունվարի 24-ին՝ ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը՝ բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի և ջութակահար Անդրես Գաբետտայի մասնակցությամբ։
Ծրագրում Անտոնիո Վիվալդիի «Տարվա եղանակներ» ջութակի և լարային նվագախմբի համար կոնցերտն է։ Կհնչի Աստոր Պիացոլլա/Ռոբերտո Մոլինելլիի «Բուենոս Այրեսի տարվա չորս եղանակները» ջութակի, բանդոնեոնի և լարային նվագախմբի համար։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորը Սերգեյ Սմբատյանն է, որպես մենակատար հանդես կգա Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին (ակորդեոն/բանդոնեոն), որպես դիրիժոր՝ Անդրես Գաբետտան։