Ֆրանսիայի Լուվրի թանգարանում Riposte Alimentaire (սննդի հակագրոհ) շարժման ակտիվիստներն ապուր են լցրել «Մոնա Լիզա» կտավի վրա՝ կոչ անելով պաշտպանել «առողջ և էկոլոգիապես մաքուր սննդի իրավունքը», հայտնում է BBC-ին։
Լեոնարդո դա Վինչիի 16-րդ դարի նկարն աշխարհի ամենահայտնի արվեստի գործերից մեկն է և պահվում է Փարիզի կենտրոնում գտնվող Լուվրում: Թանգարանում հայտարարել են, որ աշխատանքը չի վնասվել, քանի որ վրան պաշտպանիչ ապակի է եղել։
«Ձեր գյուղատնտեսական համակարգը հիվանդ է։ Մեր ֆերմերները մահանում են աշխատավայրում»,- հայտարարել են ակտիվիստները։