Իրանի Ազգային գրադարանում և արխիվում կբացվի հայկական անկյուն և կուսումնասիրվեն 5 հայերեն ձեռագրեր, հայտնում է Մատենադարանի ինստիտուտի մամուլի ծառայությունը:
Հայտնում են, որ Մատենադարանին է փոխանցվել պարսկերեն ձեռագրացուցակների 45 հատոր:
Մեկ այլ հաղորդագրության մեջ Մատենադարանը նշում է, որ հայկական ձեռագրերը կուսումնասիրվեն նաև Իրանի խոշորագույն մասնագիտացված կենտրոնում՝ Կում քաղաքում, որտեղ պահվում են տարբեր լեզուներով մոտ 85 հազար ձեռագրեր։
Իրանի Ազգային գրադարանի և փաստաթղթերի կազմակերպության ղեկավար Ալիռեզա Մուխթարփուրը Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի հետ հանդիպմանը հայ-իրանական մշակութային կապերն ավելի ամուր էր անվանել, քան Երևանի և Թեհրանի քաղաքական, տնտեսական հարաբերությունները։ Նա նշել էր, որ կենտրոնների միջև ստորագրված համագործակցության հուշագրի ժամկետը լրացել է, ուստի անհրաժեշտություն կա հետագայում քննարկել համագործակցության նոր ասպեկտներ։