Դոհայի Կատարի կինոյի ինստիտուտը կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանին ընտրել է որպես «Տեսախցիկի վարպետ» (Qumra Master)՝ արաբական կինոփառատոնը հյուրընկալելու համար, հայտնում է Variety-ն։
«Էգոյանը Բեռլինից կմեկնի Դոհա, որտեղ Ամանդա Սեյֆրիդի հետ սկսում է «Յոթ շղարշ» դրամայի միջազգային ցուցադրությունը»,- գրել է թերթը։
Էգոյանը Լեոս Կարաքսի, Քլեր Դենիսի, Մարտին Էրնանդեսի և Ջիմ Շերիդանի հետ միասին կանցկացնի վարպետության դասեր և հանդես կգա որպես մենթոր արաբական «տաղանդների ինկուբատոր» Qumra-ում, որը կանցկացվի մարտի 1-6-ը Դոհայում։
«Մեր Qumra-ի վարպետները համարձակ և հեռատես կինոգործիչներ են, ովքեր անջնջելի հետք են թողել համաշխարհային կինոյում՝ պատմվածքի յուրահատուկ և նորարարական մոտեցումների շնորհիվ»,- ասվում է Դոհայի կինոյի ինստիտուտի գեղարվեստական խորհրդատու և պաղեստինցի ռեժիսոր Էլիա Սուլեյմանի հայտարարության մեջ:
Միջոցառման նպատակն է նպաստել արաբ ռեժիսորների առաջին ստեղծագործությունների զարգացմանը և ցանց ստեղծել արաբական և միջազգային կինոհամայնքների միջև, հավելել է թերթը։
Երևանում տեղի կունենա համերգ՝ նվիրված Կոմիտասի անվան ազգային քառյակի հիմնադրման 100-ամյակին
Նոյեմբերի 24-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Կոմիտասի անվան ազգային քառյակի հիմնադրման 100-ամյակին նվիրված համերգ-հանդիսություն: Երաժշտական ողջույնի խոսքով հանդես կգան...