Երևանում վերջին հրաժեշտն են տվել «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանին։
Նա հանկարծամահ էր եղել սրտի կաթվածից փետրվարի 6-ին։ Գինոսյանի դուստրը՝ Ծովինարը, կոչ էր արել ծաղկեպսակների գումարն օգտագործել հայրենիքը շենացնելու համար: Նշանավոր գործչի մարմինն ամփոփվեց «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։
2022 թվականի հուլիսի 29-ին, երբ Երևանում վերսկսվել էին «Կարին»-ի կազմակերպած հայկական ազգային պարերի բաց դասերը, Armenia Today-ը հարցազրույց էր վարել Գագիկ Գինոսյանի հետ։
2005 թվականից սկսած՝ ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը, Գինոսյանը և անսամբլի պարողները տասնյակ մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի սովորեցնում էին զգալ և հասկանալ հայկական ազգային պարը։
Դիտե՛ք Armenia Today-ի հարցազրույցն այստեղ։