ԱՄՆ Միսսուրի նահանգում ընթացող «Ճիշտ/Սուտ ֆիլմերի փառատոնի» ժամանակ տեղի կունենա Էմիլի Մկրտիչյանի «Եղել էր, չէր եղել» Արցախի մասին վավերագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան, հայտնում է փառատոնի կայքը։
«Իրական ժամանակում ծավալվող պատերազմի հազվագյուտ փաստաթուղթ՝ Մկրտիչյանի տեսախցիկը հրաժարվում է հայացքը շեղել, քանի որ իրականությունը փոխվում է մեր աչքի առաջ»,- ասվում է փառատոնի ծրագրում։ Ռեժիսորը հեռուստադիտողին է ներկայացնում տարբեր մասնագիտությունների տեր արցախցի կանանց, որոնց կյանքն անդառնալիորեն փոխվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։
«Ինձ միշտ ոգեշնչում են այս ֆիլմի չորս կանայք՝ Սոսեն, Սիրանուշը, Գայանեն և Սվետան, ինչպես նաև բոլոր ստեղծագործ գործընկերներն ու համախոհները, ովքեր օգնել են պատմել այս պատմությունը»,- գրել է Մկրտիչյանը Instagram-ում։ Ցուցադրությունից հետո տեղի կունենա հանդիպում ռեժիսորի հետ, որտեղ հանդիսատեսները կկարողանան հարցեր տալ։
Կինոփառատոնում կցուցադրվի նաև Շողակաթ Վարդանյանի «1489» վավերագրական ֆիլմը, որը պատմում է 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ անհետ կորած եղբոր՝ Սողոմոնի ընտանիքի որոնումների մասին։ «Ճիշտ/Սուտ ֆիլմերի փառատոնը» տեղի կունենա փետրվարի 29-ից մարտի 3-ը: