Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մարտի 15-ին և 16-ին՝ ժամը 19։00-ին, տեղի կունենա «Նռան գույնը» անվանումով հայ-ֆրանսիական պարային ներկայացում՝ նվիրված հայազգի կինոբեմադրիչը, սցենարիստ և արվեստագետ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին։
Պարուսույցը և գեղարվեստական ղեկավարը Մուրադ Մերզուկին է, գաղափարի հեղինակը՝ Սաթէ Խաչատրյանը։
Ներկայացումը համատեղում է հիփ-հոփը հայկական ավանդական պարի, իսկ հայկական ավանդական երաժշտությունը՝ էլեկտրո երաժշտության հետ՝ փորձելով բեմից հանդիսատեսին փոխանցել Փարաջանովի արվեստի ամբողջ պոեզիան։
Պարային ներկայացման առաջնախաղը կայացել է 2023 թվականի մարտի 15- ին և 16-ին՝ Դեսինի Տոբոգան թատրոնում։
Տոմսերը վաճառվում են 3000 – 12000 դրամով։
Հունվարի 9-ին լրացել էր Փարաջանովի 100-ամյակը, նույն օրը Երևանում կայացել էր ականավոր մշակութային գործչի արձանի բացման արարողությանը։ Հունվարի 5-ին հայտնել էինք ՀՀ դեսպանության աջակցությամբ Փորձարարական և էթնիկ ավանգարդ արվեստի XII միջազգային փառատոնի շրջանակներում սպասվելիք միջոցառումների մասին։
Փարաջանովը հայազգի կինոբեմադրիչը, սցենարիստ և արվեստագետ է: Մինչև 1963թ. Փարաջանովը նկարահանել է 4 լիամետրաժ գեղարվեստական, և 3 վավերագրական ֆիլմեր։ 1964թ․ «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը նրան համաշխարհային ճանաչում է բերել: 1965-ին սկսել է նկարահանել «Կիևյան որմնանկարներ» հակապատերազմական ֆիլմը, որը հետո արգելվել է։ 1966թ․ նրան հրավիրել են Հայաստան, որտեղ սկսել է նկարահանել «Սայաթ-Նովա» ֆիլմը, որը մեծ դժվարություններով է դուրս եկել էկրան՝ «Նռան գույնը» անունով: Դրանից հետո Փարաջանովը 15 տարի վտարվել է կինոյից: