Ամերիկյան Հանրային հեռարձակման ծառայությունը (PBS) փետրվարի 27-ին կցուցադրի «Հայաստան, իմ տուն» վավերագրական ֆիլմը, հաղորդում է Asbarez թերթը։
«Վավերագրական ֆիլմը հեռուստադիտողին կտանի հետաքրքրաշարժ ճամփորդություն Հայաստանի բազմազան բնապատկերներով՝ հյուսիսային անտառներում գտնվող միջնադարյան վանքերից մինչև Գառնիի տպավորիչ տաճարը»,- գրել է թերթը։
Ֆիլմն ստեղծվել է հայազգի դերասանուհի Անդրեա Մարտինի, դրամատուրգ Էրիկ Բոգոսյանի, գրող Քրիս Բոխջալյանի, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Փիթեր Բալաքյանի, հեռուստահաղորդավարուհի Արաքսյա Կարապետյանի, գրող Դոն Անահիտ Մաքքիի, եպիսկոպոս Մեսրոպ Պարսամյանի և ԱՄՆ-ում հայկական սփյուռքի այլ ներկայացուցիչների կողմից։
«Սա ավելին է, քան ազգի պատմությունը, այն աշխարհի ամենատոկուն մարդկանց պատմությունն է»,- ասել է ֆիլմի «Էմմի» մրցանակակիր ռեժիսոր Էնդրյու Գոլդբերգը:
Վավերագրական ֆիլմում խոսվելու է նաև Հայոց ցեղասպանության, Արցախյան պատերազմի և համաշխարհային պատմության վրա այս իրադարձությունների ազդեցության մասին։
Թուրքիայի արտգործնախարարն զգուշացրել է Իսրայելի և Իրանի միջև բախման վտանգի մասին
Թուրքիան մեծ է համարում Իսրայելի և Իրանի միջև հակամարտության հավանականությունը, Haber Global հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը,...