Փետրվարի 28-ին՝ ժամը 19։00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, Շոստակովիչի անվան պատանի դաշնակահարների IV միջազգային մրցույթի հաղթող Դենիս Միլլերի դաշնամուրային մենահամերգը։
Ծրագրում կլինեն Պյոտր Չայկովսկու «Տարվա եղանակները», «Բուխարու մոտ», «Բարեկենդան», «Ճնճղուկի երգը», «Ձնծաղիկ», ինչպես նաև «Որս»
«Աշնանային երգ», «Ձիասայլին», «Ծննդյան տոներ» ստեղծագործությունները։ Ծրագրում ընդգրկված են նաև Կլոդ Դեբյուսի «Պրելյուդ», «Մենուետ», «Լուսնի լույսը», «Պասպյե», Սերգեյ Ռախմանինովի «Վարիացիաներ Կորելլիի թեմայով» ստեղծագործությունները։
Միլլերը ծնվել է 1994 թվականին՝ Կրասնոդարի երկրամասի Նովոկուբանսկ քաղաքում։ Դաշնամուր սկսել է նվագել 5 տարեկանից։ Նրա նվագացանկը ներառում է ստեղծագործությունների լայն ընտրանի՝ Սկարլատիի բարոկ սոնատներից մինչև 20-րդ դար, ինչպես նաև կամերային և ջազային երաժշտություն։