Հայ ռեժիսոր Անի Հովհաննիսյանի «Թաքնված քարտեզը» վավերագրական ֆիլմը կցուցադրվի ամերիկյան Հանրային հեռարձակման ծառայության կողմից (PBS), հայտնում է հեռարձակման ծառայության կայքը։
«Ճանապարհորդություն դեպի ժամանակակից Թուրքիա ցեղասպանությունը վերապրածի ամերիկահայ թոռնուհու հետ՝ փնտրելով վաղուց թաղված ճշմարտություններ և արգելված անցյալ, որի բացահայտմանն սպասել է ավելի քան մեկ դար»,- ասվում է ֆիլմի նկարագրության մեջ։
Հովհաննիսյանը նաև ֆիլմի սցենարիստն ու պրոդյուսերն է։ Իր նախնիների հայրենիք ճամփորդության ժամանակ նա պատահաբար հանդիպել է շոտլանդացի ուսումնասիրողի, որը հանգեցրել է «ընդհանուր ոդիսականի՝ սուրբ մասունքների, խլացված ձայների, խիզախ ճկունության և թաքնված քարտեզի որոնման»։
Վավերագրական ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում կայացել էր NBC LX հեռուստաալիքով՝ 2021 թվականի ապրիլին, որը համընկել է Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման հետ։ Ֆիլմն արժանացել է Pomegranate, Sherman Oaks Film, Colorado International Activism Film Festival միջազգային կինոփառատոններին և Impact Doc, IndieFest Pilm, Independent Short և SoCal Film մրցանակներին: