«Դիսնեյի» սերիաներից մեկը նվիրված է հայկական «Վարդավառ» տոնին, հայտնում է Հայկական կինոընկերությունը՝ մանրամասնելով, որ MICKEY MOUSE FUNHOUSE-ի դրվագի պրեմիերան կայացել է Disney Channel-ով, որի սցենարի հեղինակն է Քեթլին Սարնելլի Կապուկչյանը, ում ամուսինը հայ է։
Սերիան հագեցած է մշակութային հիշատակումներով. Մինին կրում է հայկական տարազ, ամբողջ դրվագում խոսում են հայերեն, Չիփն ու Դեյլը թան են վաճառում և խորոված պատրաստում:
Մուլտֆիլմում Մինիին, Միկիին և նրանց ընկերներին ողջունում է Աստղիկ աստվածուհին, ով կրում է հայկական, ավանդական Տարազ: Նա իջնում է իր կախարդական տաճարից և ջուր է շաղ տալիս: Դրվագում տեղի է ունեցել նաև Գառնիի և Կասկադի միաձուլում: Աստղիկի կերպարը հնչյունավորում է հայկական ծագում ունեցող Լիանա Բդևին։
Դրվագը նշանավորում է հայկական մշակույթի առաջին ներկայացումը «Դիսնեյում»: «Վարդավառ»-ը հասանելի է DisneyNow.com-ում և DisneyNow հավելվածում, իսկ ավելի ուշ հասանելի կլինի Disney+-ում: