Ռուսական արվեստի թանգարանում տեղի է ունեցել «Հայուհի. պատկերագրական նմուշներ 16-20-րդ դարերի փորագրանկարներում, լուսանկարներում ու փոստային բացիկներում» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը, հայտնել է պատմաբան Հայկ Դեմոյանը:
Ցուցահանդեսում ներկայացված են Դեմոյանի անձնական հավաքածուից հազվագյուտ ցուցանմուշներ՝ 16-20-րդ դարերի բնօրինակ նկարներ, եվրոպական փորագրանկարներ և փոստային բացիկներ, որոնք պատկերում են հայ կանանց՝ աշխարհի տարբեր երկրներում։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 28-ը։
Armenia Today-ը հայտնել էր, որ 2021 թվականի ապրիլին Գյումրիի պատմական թաղամասերից մեկում որը հայտնի է «Մեր մանկության տանգոն» ֆիլմի դրվագներով, բացվել էր «Հայ կին» թանգարանային ցուցահանդեսը: Ցուցահանդեսը ներկայացնում էր Դեմոյանի մասնավոր հավաքածուի հազվագյուտ ցուցանմուշներ: Ամենավաղ ցուցանմուշը թվագրվում է 1500 թվականով: