Դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանն ապրիլին Սյունիքի մարզում հանդես կգա անվճար համերգներով, հայտնել է նա «Instagram»-ի իր էջում: Համերգը կրում է «Հող և ջուր» խորագիրը:
Առաջին համերգը կկայանա 2024թ. ապրիլի 21-ին՝ առավոտյան ժամը 09:05-ին՝ Փսկու Խութ բլրի վրա, երկրորդը՝ ապրիլի 22-ին՝ ժամը 18:05-ին՝ Շվանիձորի մշակույթի տանը:
«Մեր նախնիները սրբավայր Խուստուփ լեռան մոտ էին փնտրում իրենց արթնացումը։ Ապրիլի 21-ին մենք բարձրանալու ենք դեպի գերագույնը, գնանք դեպի Խուստուփ, որ զարթնենք թմբիրից ու այդ արթնացումը տարածենք ողջ Հայաստանով։ Հայացքդ մի՛ կտրիր Խուստուփից: Որքան հաճախ, որքան շատ նայես այդ սեգ ու սև ամպերով ծածկված սարին, այնքան շուտ կգա, կհասնի փրկությունդ»,- գրել է Համասյանը:
Համերգներն անվճար են, մասնակցելու համար կարելի է գրանցվել հետևյալ հղումով: