Հայաստանում, Ալժիրում և Իսպանիայում նկարահանված «Doppelgangers» փորձարարական վավերագրական ֆիլմի պրեմիերան կայացել է Տեխասի հարավ-արևմուտք (SXSW) փառատոնում, հայտնում է կինոփառատոնի կայքը։
«Նմանակաների և գիտնականների, պայծառատեսների և մշակութային նորարարների հետ հանդիպումների միջոցով Նելլի Բեն Հայուն-Ստեփանյանը և նրա նմանակներն առաջարկում են փորձնական տեսլական և նախագիծ՝ Երկրից դուրս ապագա սփյուռքի համար», – ասվում է ֆիլմի նկարագրության մեջ:
Կինոռեժիսորներն այն անվանել են «այս մոլորակում և դրա սահմաններից դուրս սփյուռքի ինքնության ժամանակակից դիմանկար» և «իրական դրամա», որը նպատակ ունի բացահայտելու մարդկային միգրացիայի մեխանիզմը տիեզերական մասշտաբով:
Ռեժիսոր Նելլի Բեն Հայուն-Ստեփանյանի խոսքով՝ ֆիլմն իր համար մասամբ ինքնակենսագրական է դարձել, քանի որ մանկուց բախվել է սփյուռքի և վերաբնակեցման թեմային։
«Հայրս 6 տարեկանում լքել է Ալժիրի Օրան քաղաքը՝ Ալժիրի անկախության պատերազմի ժամանակ։ Մինչդեռ մայրս և նրա երեք եղբայրներն ականատես են եղել, թե ինչպես էր նրա հայրը՝ Ֆրանսիայի հայկական սփյուռքի առաջնորդներից մեկը, ծրագրում բողոքի ցույցեր՝ հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման Ֆրանսիայում և ամբողջ Եվրոպայում»,- ասել է Հայուն-Ստեփանյանը։
Փառատոնն ընթանում է մարտի 8-16-ն ԱՄՆ Օսթին քաղաքում։