Վինսենթ վան Գոգի «Սպիտակ գլխարկով գյուղացի կնոջ գլուխը» կտավը Tefaf արվեստի տոնավաճառում վաճառվել է 4,57 միլիոն եվրոյով, հայտնում է pravilamag.ru-ն։ Հաղորդվում է, որ նկարը կդառնա մասնավոր թանգարանի հավաքածուի մաս։
Tefaf տոնավաճառն ընթանում է մարտի 9-14-ը Նիդեռլանդների Մաստրիխտ քաղաքում: «Սպիտակ գլխարկով գյուղացի կնոջ գլուխը» վաճառքի է հանել ամերիկյան M.S.Rau պատկերասրահը, որը գտնվում է Նոր Օռլեանում։
Հայտնում են, որ նկարը գնել է մասնավոր անձ՝ մասնավոր թանգարանի հավաքածուի համար։ Նրա անունը չի բացահայտվում, սակայն հայտնի է, որ թանգարանը գտնվում է Եվրոպայից դուրս և բաց է հանրության համար։
Նկարը վան Գոգը նկարել ենթադրաբար 1884 թվականին։ Դրա չափերն են 63 × 48 սմ։
Գոգի ամենաթանկ կտավը «Բժիշկ Գաշետի դիմանկարն» է։ 1990 թվականին այս կտավը վաճառվել էր 83 միլիոն դոլարով, նկարչի մեկ այլ թանկարժեք աշխատանք է «Ցորենի կույտերը», որն աճուրդում վաճառվել էր 36 միլիոն դոլարով։