Հայազգի կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Օնեգին» ֆիլմն անցած հանգստյան օրերին գլխավորել է Ռուսաստանի և ԱՊՀ-ի դրամարկղերը՝ հավաքելով 336 մլն ռուբլի, հայտնում է Kinobusiness պորտալը:
Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպի կինոադապտացիան Անդրեասյանի կողմից թողարկվել է մարտի 7-ին։ Անդրեասյանի խոսքով՝ ֆիլմի բյուջեն կազմել է մոտ 500 մլն ռուբլի։
Պատմության կենտրոնում սոցիալական կյանքից հոգնած մի արիստոկրատ է, ով թողնում է մայրաքաղաքի զվարճանքն ու տեղափոխվում գյուղ։ Եվգենի Օնեգինն ապրում է աննպատակ մենության մեջ, քանի դեռ չի հանդիպում կյանքից հավասարապես հոգնած Լենսկիին, որը գլխավոր հերոսին ծանոթացնում է Տատյանա և Օլգա Լարինա քույրերի հետ։
Ֆիլմում Օնեգինի դերը մարմնավորել է Վիկտոր Դոբրոնրավովը։