Հայկական ծագմամբ ամերիկացի ռեժիսոր Պրինց Բաղդասարյանն սկսել է «Սլանալ ձյան միջով» մարտա-կատակերգական ֆիլմի նկարահանումները, հայտնում է Deadline-ը։
«Նպատակ ունեմ ստեղծել սև կատակերգության և մարտաֆիլմի յուրահատուկ միաձուլում՝ հանդիսատեսին ընկղմելով ձնառատ Սուրբծննդյան նախօրեի մեջ՝ լի անակնկալ շրջադարձերով: Մենք ուսումնասիրում ենք ընտանեկան կյանքի քաոսը, գալիք մայրությունը, ձմեռային պայմաններում փնթի մարդասպանների դեմ պայքարելու դրականությունն ու զվարճանքը»,- ասել է Բաղդասարյանը:
Կատակերգությունը տեղի է ունենում Սուրբծննդյան նախօրեին՝ տնակում, որտեղ ամերիկացի մարշալ Ջոն մարդասպանից պաշտպանում է հղի փախստականին: «Նկարահանումները տեղի են ունենում Կալիֆոռնիայի Big Bear և Lake Arrowhead տարածքներում»,- գրել է Deadline-ը։
Բաղդասարյանի ֆիլմում գլխավոր դերերը կխաղան Սքոթի Թոմփսոնը, Դեյվիդ Քիչները, Ջիլիան Ուայթը, Իսայա Վաշինգտոնը և Նիկ Անտոնյանը։