Մարտի 22-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի սաների համերգը։
Այն կրում է «Կոմիտասյան հույսի տաճար» անվանումը: Համերգից ստացված ողջ հասույթը կտրամադրվի 90-ամյա պատմություն ունեցող Ստեփանակերտի երաժշտական դպրոցի ուսուցիչներին՝ նրա հետագա գործունեության նպատակով։
Համերգային ծրագրում ընդգրկված են Տիգրան Չուխաջյանի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Աստոր Պիացոլլայի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ, ինչպես նաև «Հորովել», «Խնեցե֊Թուրնավ հաց» և այլ ժողովրդական երգեր։
Համերգի սկիզբը 19:00-ին է։ Տոմսերի արժեքը 2000-3000 դրամ է։ Դրանք կարելի է ձեռք բերել առցանց՝ հետևյալ հղումով։