Հայաստանի վաստակավոր արտիստ, երգչուհի Շուշան Պետրոսյանը հորդորել է չզարմանալ «Եվրատեսիլ 2024» մրցույթում Հայաստանի հաղթանակով։ «Հրապարակ»-ի հետ զրույցում նա այսպես է մեկնաբանել մայիսի 11-ին Շվեդիայում կայանալիք «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում Հայաստանը Jako երգով ներկայացնելու «Լադանիվա» խմբի հասցեին հնչեցրած քննադատությունը։
Երգչուհին Jako-ն անվանել է «համակովկասյան երգ»։ Վաստակավոր արտիստուհին նրա մեջ հայկական ոչինչ չի տեսնում․ «Թեթև, կրկնվող վանկեր են, ուրախ տրամադրություն, որում հայկականություն չկա, բացի գեղեցիկ տեղանքից ու լեզվից։ «Եվրատեսիլն» արվեստ չէ, բայց մենք շատ պահանջներ ունենք։ Մենք ունեինք հիանալի երգեր, որոնք չգնահատվեցին, քանի որ չէին համապատասխանում այդ պահի պահանջներին»,- ասել է Պետրոսյանը։
Մարտի 9-ին Հանրային հեռուստատեսությունը հայտնել էր, որ Հայաստանը «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի «Լադանիվա» խումբը։ Մարտի 13-ին մրցույթի YouTube-յան ալիքում տեղադրվել էր «Լադանիվա» խմբի՝ Jako երգի տեսահոլովակը։
«Լադանիվա» խումբը հիմնադրվել է 2019 թվականին երգչուհի Ժակլին Բաղդասարյանի և մուլտիինստրումենտալիստ Լուի Թոմասի կողմից։ Ինչպես նշվում է խմբի YouTube-ի ալիքում, «Լադանիվա»-ի երաժշտությունը միավորում է մշակութային ազդեցություններն ամբողջ աշխարհից՝ բալկանյան ավանդական երաժշտությունից մինչև մալոյա, ջազ և ռեգգի, որոնք ամուր արմատներ ունեն հայկական ֆոլկի հետ: YouTube-ում խմբի «Քեֆ չի լինի», «Շաքար» և «Զեփյուռի նման» երգերը հավաքել են համապատասխանաբար 29 միլիոն, 14 միլիոն և 4,1 միլիոն դիտում։
Երևանում Շուշիի մասին պատմող լուսանկարների ցուցահանդես կբացվի
Նոյեմբերի 10-ին Երևանում «Պիցրանանք Շուշի» (Բարձրանանք Շուշի) խորագրով լուսանկարների ցուցահանդես կբացվի, հայտնում է Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի...