Ապրիլի 1-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, ջազմեն Արմեն Թութունջյանի («Չիկո») ծննդյան 80-ամյակին նվիրված համերգ կանցկացվի։
Համերգին ելույթ կունենա Հայաստանի պետական ջազ նվագախումբը, այն կմեկնարկի ժամը 20։00-ին։
Նվագախմբի գեղարվեստական ղեկավարն Արմեն Հյուսնունցն է, ծրագրի գեղարվեստական ղեկավարը՝ Դավիթ Մելքոնյանը: Տոմսերը վաճառվում են 6000-ից 12 000 դրամով։
«Չիկոն» կյանքից հեռացել է 2017 թվականին՝ 73 տարեկան հասակում։ Նա Հայաստանում հարվածային գործիքներ նվագելու ակադեմիական ուսուցման հիմնադիրն է։ 1992 թվականին մի խումբ երիտասարդ երաժիշտների հետ ստեղծել է «Չիկոն և ընկերները» խումբը։