Ամերիկացի կինոպրոդյուսեր և հայազգի սցենարիստ Սև Օհանյանը ֆիլմ կնկարահանի երգիչ և կիթառի վիրտուոզ Փրինսի երաժշտության հիման վրա, հաղորդում է Deadline-ը։
Ֆիլմի արտադրությամբ կզբաղվի Universal Pictures-ը, ինչպես նաև Proximity Media ընկերությունը, որը հիմնել է Օհանյանը:
«Proximity Media-ն մուլտիմեդիա ընկերություն է, որը հիմնադրվել է Ռայան Քուգլերի, Սև Օհանյանի, կրկնակի օսկարակիր կոմպոզիտոր Լյուդվիգ Գորանսոնի, Արչի Դևիսի և Փիթեր Նիքսի կողմից՝ իրադարձությունների վրա հիմնված գեղարվեստական ֆիլմեր, հեռուստաշոուներ, սաունդթրեքներ և փոդքասթներ ստեղծելու առաքելությամբ, որոնք պատմությունների միջոցով միավորում են հանդիսատեսին՝ շոշափելով հաճախ անտեսված թեմաները»,- գրել է Deadline-ը:
Օհանյանը ծնվել է Գերմանիայում՝ հայկական ընտանիքում, չորս ամսականում տեղափոխվել են Միացյալ Նահանգներ։ Նա առավել հայտնի է որպես «Որոնում» և «Վազք» ֆիլմերի համահեղինակ և պրոդյուսեր, ինչպես նաև «Հուդան և սև մարգարեն» ֆիլմի գործադիր պրոդյուսեր:
Չարլզ III-ի թագադրումը բրիտանացի հարկատուների վրա արժեցել է 72 միլիոն ֆունտ սթերլինգ
ՄԹ թագավոր Չարլզ III-ի և նրա կնոջ՝ Կամիլայի թագադրումը բրիտանացի հարկատուների վրա արժեցել է 72 միլիոն ֆունտ սթերլինգ, հայտնում է...