Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող Արա Գյուլբեկյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կատարողական արվեստների համաշխարհային ասոցիացիայի Արվեստների միջազգային մրցույթի «Ժողովրդական երգ» անվանակարգում արժանացել է 1-ին մրցանակին, հայտնում է Կոնսերվատորիայի մամուլի ծառայությունը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կատարողական արվեստների համաշխարհային ասոցիացիայի մրցույթ-փառատոնում նա կատարել է Սայաթ Նովայի երգերի շարք:
Հայտնում են, որ Գյուլբեկյանը մինչ Կոնսերվատորիա ընդունվելը սովորել է ծննդավայրի՝ Ախալքալաքի մշակույթի տանը: