Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է Արցախի բարբառներին նվիրված՝ «Կծեգ» ծրագրի մեկնարկի մասին։
Ծրագիրն իրականացվում է «Դիզակ ԱՐՏ» մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Ծրագրի շրջանակում Լեռնային Ղարաբաղի տարբեր շրջանների բարբառներով կբեմադրվի թատերական ներկայացում՝ «Դիզակ ԱՐՏ» թատերախմբի 11 սանի մասնակցությամբ, հայտնում է նախարարությունը։
Նշվում է, որ ներկայացման բովանդակությունը կարտահայտի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների սովորույթները, մտածելակերպը, կկիրառվեն ասույթներ, առած-ասացվածքներ: Բեմական հագուստն ու բեմական ձևավորումը նույնպես կլինեն համապատասխան մոտիվներով:
2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Արցախից Հայաստան բռնի տեղահանվածների թիվը գերազանցել է 100 հազարը։