Ապրիլի 19-ին Հնդկաստանի Նոիդա քաղաքում կցուցադրվի «Նռան գույնը» ֆիլմը, հայտնում է Հնդկաստանում ՀՀ դեսպանությունը:
Գերատեսչությունը նշում է, որ ֆիլմի ցուցադրությունը նվիրված է աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին և կազմակերպվում է Հնդկաստանում ՀՀ դեսպանության և Հնդկաստանի Մեդիա և զվարճանքի արդյունաբերության միջազգային պալատի (ICMEI) համագործակցությամբ:
Փարաջանովը «Նռան գույնը» ֆիլմը նկարահանել է 1968 թվականին՝ «Հայֆիլմ» կինոստուդիայում։ Այն ցույց է տալիս 18-րդ դարի հայ բանաստեղծ Սայաթ-Նովայի հոգևոր աշխարհը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2023 թվականի նոյեմբերին Փարաջանովի հարյուրամյակը ներառել էր 2024-25 թվականների կարևոր իրադարձությունների և տարեդարձերի իր օրացույցում։ Փարաջանովի 100-ամյակի առթիվ Armenia Today-ը հավաքել էր ռեժիսորի ամենավառ մեջբերումները։