Հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Հարավային ափին» կտավը Լոնդոնի MacDougall’s աճուրդի տանը վաճառվել է 514 հազար ֆունտ ստերլինգով (640 հազար դոլար), հայտնում է Kulturomania պորտալը։
Բնանկարը դարձել է Փարիզի դպրոցի և այլ վարպետների աճուրդի լավագույն լոտը: Փորձագետները նախկինում այն գնահատում էին 400 հազար ֆունտ ստերլինգ՝ 600 հազար դոլար։ Վերջնական գինը 114 հազար ֆունտով գերազանցել է ավելի ցածր գնահատականը, գրում է պորտալը։
Ցուցադրված լոտերի թվում էին նաև Կոնստանտին Գորբատովի, Լեոպոլդ Սերվաջի, Նիկոլաս Ռերիխի, Կոնստանտին Տրուտովսկու և այլոց նկարները։
2021 թվականի նոյեմբերին Այվազովսկու «Ջենովայի աշտարակները Սև ծովում» նկարը վաճառվել էր Լոնդոնի Christie’s աճուրդի տանը կայացած ռուսական արվեստի աճուրդում: 2023 թվականի դեկտեմբերին «Նավը ծովում լեռների ֆոնին» բնապատկերը դարձել էր Ռուսական «Աուկցիոն հոլդինգի» առաջին աճուրդի առանցքային լոտերից մեկը։
Փետրվարին ծովանկարչի «Լուսնյակ գիշեր» կտավը Մոսկվայի աճուրդի տան աճուրդում վաճառվել էր 92 միլիոն ռուբլով (994,5 հազար դոլար): Այվազովսկու Ղրիմի լանդշաֆտը» դարձել էր նաև արհեստական ինտելեկտի «Անուններ» աճուրդի ամենաթանկ լոտը։