Շվեդական Մալմյո քաղաքում մայիսի 7-ին անցկացված «Եվրատեսիլ-2024» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակչի արդյունքներով Ադրբեջանը չի անցել եզրափակիչ փուլ, տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական կայքից։
Քվեարկության արդյունքում Ադրբեջանի ներկայացուցիչներ FAHREE-ին և Իլկին Դովլաթովը դուրս չեն եկել մրցույթի եզրափակիչ փուլ:
Կիսաեզրափակիչը հաղթահարել են Կիպրոսը, Խորվաթիան, Ֆինլանդիան, Իռլանդիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Պորտուգալիան, Սերբիան, Սլովենիան, Ուկրաինան։
Երկրորդ կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 9-ին, որին կմասնակցի նաև Հայաստանը։ Եզրափակիչը մայիսի 11-ին է։ Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ում կներկայացնի «Լադանիվա» խումբը՝ Jako երգով։