Մայիսի 9-ին անցկացված «Եվրատեսիլ-2024» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի արդյունքներով Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբն անցել է մրցույթի եզրափակից փուլ, տեղեկանում ենք «Եվրատեսիլի» պաշտոնական կայքից։
Խումբը կիսաեզրափակչի երկրորդ օրը հանդես է եկել Jako երգով, որի կոմպոզիտորներն ու խոսքերի հեղինակներն էին մեներգչուհի Ժակլին Բաղդասարյանը և մուլտինստրումենտալիստ Լուի Թոմասը:
Մայիսի 11-ին կկայանա մրցույթի եզրափակիչ փուլը, որին, երկու կիսաեզրափակիչների արդյունքներով, կմասնակցի 26 երկիր։
Եզրափակչում հանդես կգան՝ Հայաստանը, Լատվիան, Ավստրիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Իսրայելը, Հունաստանը, Էստոնիան, Շվեյցարիան, Վրաստանը, Խորվաթիան, Կիպրոսը, Ֆինլանդիան, Իռլանդիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Պորտուգալիան, Սերբիան, Սլովենիան և Ուկրաինան։
Եզրափակչում նրանց կմիանան կազմակերպիչ 5 երկրների՝ Իտալիայի, Միացյալ Թագավորության, Իսպանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի պատվիրակները, ինչպես նաև տվյալ երկրի՝ այս դեպքում Շվեդիայի պատվիրակը։
«Լադանիվայի» Jako երգն այս պահին մրցույթի պաշտոնական Youtube-յան
Մայիսի 8-ին մրցույթի առաջին կիսաեզրափակչի արդյունքներով Ադրբեջանը չէր անցել եզրափակիչ փուլ։