Հունիսի 6-ին լրանում է հայ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, 20-րդ դարի համաշխարհային դասական Արամ Խաչատրյանի 121-րդ տարեդարձը։ Խաչատրյանի աշխատանքներն ընդգրկում են բալետներ, սիմֆոնիաներ, կոնցերտներ, ֆիլմերի երաժշտություններ և այլն։
Խաչատրյանը միջազգային ճանաչում ստացել է իր բալետային երաժշտությամբ։ 1956 թվականին «Սպարտակ» բալետի բեմադրությունից հետո Խաչատրյանի անունն ուղղակի թնդաց ամբողջ աշխարհում, իսկ «Գայանե» բալետով նա օտարեկրացիներին լավագույնս մատուցեց հայկական մշակույթը:
Ըստ Ջոնաթան ՄաքԿոլլումի և Էնդի Ներսեսյանի՝ Խաչատրյանի երաժշտությունն այս երկու բալետների համար կարող է զգուշորեն դասվել ամբողջ աշխարհով ամենաճանաչված դասական երաժշտությունների շարքին։ Իսկ նրա «Սուսերով պարն» աշխարհում ամենաշատ կատարվող ստեղծագործություններից մեկն է։
«Եթե ես իմանայի որ «Սուսերով պարն» այսպիսի հանրաճանաչություն ձեռք կբերի և արմունկներով հետ կմղի մյուս ստեղծագործություններին, ապա երբեք այն չէի գրի»,- ասել է կոմպոզիտորը։
Խաչատրյանը մահացել է 1978թ. մայիսի 1-ին։ Նրա աճյունն ամփոփովել է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում՝ Կոմիտասի, Իսահակյանի, Սարյանի կողքին։
Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանում հունիսի 6-ին Խաչատրյանին նվիրված ցուցահանդես է բացվել։ Ալեքսանդր Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային թատրոնը հրավիրել է դիտելու «Դիմակահանդես» բալետը՝ նվիրված մեծն կոմպոզիտորի ծննդյան 121-ամյա հոբելյանին: