Մահացել է ֆրանսիացի հանրահայտ դերասանուհի Անուկ Էմեն, հայտնում է Euronews-ը։
Դերասանուհին, որը համաշխարհային ճանաչում էր ստացել «Տղամարդն ու կինը» ֆիլմում իր դերակատարման համար, 92 տարեկան էր։
«Տղամարդը և կինը» ֆիլմում իր դերի համար դերասանուհին արժանացել էր մի շարք մրցանակների, այդ թվում՝ «Ոսկե գլոբուսի»։ Էմեն նկարահանվել է նաև Ֆեդերիկո Ֆելինիի «Քաղցր կյանք» և «Ութ ու կես» ֆիլմերում։