Հունիսի 22-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա հայտնի ֆիլմերի սաունդթրեքներով։
Համերգին կհնչեն մեղեդիներ «Հարի Փոթեր», «Աստղային պատերազմներ», «Կարիբյան ծովի ծովահենները», «Մատանիների տիրակալը», «Դյունա», «Քաղցած խաղեր», «Գահերի խաղը», «Յուրյան դարաշրջանի այգի» ֆիլմերից։
Համերգի դիրիժորն է Յարոսլավ Բիչկովը։ Համերգի սկիզբը՝ 20:00-ին։ Տոմսերի արժեքը՝ 5000-20 000 դրամ է։