Հունիսի 23-ին` ժամը 19։00-ին, «Արամ Խաչատրյան համերգասրահում» տեղի կունենա գալա համերգ՝ Իտալիայի և Ռուսաստանի ամենահեղինակավոր միջազգային երաժշտական մրցույթների դափնեկիրների մասնակցությամբ։
Համերգը կկայանա «Սանկտ Պետերբուրգի պալատները Երևանում» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում։
Բեմում լինելու է Չայկովսկու անվան միջազգային մրցույթի դափնեկիր Իլյա Պապոյանը (դաշնամուր), վիրտուոզ ակորդեոնահար իմպրովիզատոր Սիմոնե Զանկինին (ակորդեոն, Իտալիա), Սերգեյ Կոլեսովը (սաքսոֆոն): Գեղարվեստական ղեկավարը ջութակահար Մարիա Սաֆարյանցն է։
Ծրագրում ներառված են Անտոնիո Վիվալդիի, Սկարլատիի, Սերգեյ Ռախմանինովի, Կամիլ Սեն-Սանսի, Աստոր Պիացոլլայի, Ռոբերտո Մոլիննելիի գլուխգործոցները: Տոմսերը վաճառվում են 3000-20 000 դրամով։