Ֆրանսիայի ազգային տոնին ընդառաջ՝ Երևանում կհնչեն Կոմիտասի և ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործությունները։
Հուլիսի 11-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա «La Francophonie Chantée. երաժշտական երկխոսություն» համերգը։
Ծրագրում ընդգրկված են Կոմիտասի և ֆրանսիացի կոմպոզիտորների վոկալ-կամերային ստեղծագործություններ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողների և շրջանավարտների կատարմամբ։
Նախագծի ղեկավարն է Սերինե-Լյուբա Թադևոսյանը։ Համերգը կմեկնարկի ժամը 19:00-ին։ Տոմսերի արժեքը 2000-3000 դրամ է։
Ֆրանսիայի ազգային տոնը հուլիսի 14-ին է։ Այդ օրը նշվում է 1789 թվականի Ֆրանսիական հեղափոխության ժամանակ Բաստիլի գրավման հիշատակը։