Հուլիսի 17-ին «Թատրոն տանիքում» տեղի կունենա Ֆրանսուազ Սագանի համանուն վեպի հիման վրա նկարահանված «Մի քիչ արև պաղ ջրի մեջ» ներկայացման պրեմիերան:
Ֆրանսիացի գրողի ստեղծագործության սյուժեի հիմքում ընկճված լրագրողի և նրան սիրող կնոջ պատմությունն է։
Ներկայացման ռեժիսորը Ռաֆայել Գրիգորյանն է: Գլխավոր դերերում՝ Արմեն Մարգարյան, Հարություն Մարգարյան, Մխիթար Մելքոնյան, Ռոզի Ավետիսովա, Տաթև Հովակիմյան և Սաթենիկ Ազարյան: Ներկայացումը կմեկնարկի ժամը 20։00-ին՝ Հալաբյան 22/5 հասցեում: Տոմսերի արժեքը 5000-7000 դրամ է: