Արամ Խաչատրյան համերգասրահում հուլիսի 15-ին տեղի կունենա Հայաստանի ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանի 95-ամյակին նվիրված հոբելյանական երեկո:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգի ծրագրում են Ալեքսանդր Սպենդիարյանի «Էտյուդ հրեական թեմաներով», Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «նախերգանք ռուսական թեմաներով», Արտեմի Այվազյանի «Սյուիտ դաշնամուրի և նվագախմբի համար», ինչպես նաև Մորիս Ռավելի, Կոնստանտին Պետրոսյանի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի և Պիետրո Մասկանյայի ստեղծագործությունները:
Դիրիժորներն են Սերգեյ Սմբատյանը և Հայկ Դավթյանը: Նվագախմբի հետ հանդես կգան մեներգչուհի Անահիտ Դիլբարյանը, Հայկ Դավթյանը, Լիպարիտ Ավետիսյանը: Համերգի սկիզբը՝ ժամը 19:30-ին: Տոմսերի արժեքը 3000-10 000 դրամ է։