Հուլիսի 25-ին Երևանի Կամերային երաժշտության տանը համերգային ծրագրով հանդես կգա հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը։
Գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորն է ՀՀ վաստակավոր արտիստ Սեդրակ Երկանյանը։ Լուսինե Մարկոսյանը, Հովսեփ Նշանյանը և այլ մենակատարներ կկատարեն Հովհաննես Բադալյանի, Մխիթար Այրիվանեցու, Ալեքսանդր Սպենդիարովի, Սայաթ-Նովայի ստեղծագործությունները, ժողովրդական երգեր և քաղաքային ֆոլկլոր։
Համերգը կմեկնարկի ժամը 19:00-ին։ Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ։