«Ռիփլի» սերիալը, որի ռեժիսորը հայազգի Սթիվեն Զաիլյանն է, առաջադրվել է «Էմմի» մրցանակաբաշխության 13 անվանակարգերում, հայտնում է Deadline-ը։
«Մինի սերիալների կատեգորիայում պայքարը խոստանում է հետաքրքիր լինել, քանի որ Netflix-ի Ռիփլին կմրցի FX-ի «Ֆարգո»-ի և «Եղնիկ»-ի, Apple-ի «Քիմիայի դասերի» և HBO-ի «Իսկական դետեկտիվ․ գիշերային երկրի» դեմ»,- նշել է հրատարակությունը:
Զաիլյանը դարձել է սերիալի ոչ միայն ռեժիսորը, այլ նաև սցենարիստը։ Նա առաջադրվել է «Լավագույն սցենար մինի սերիալի կամ անթոլոգիայի համար» և «Լավագույն ռեժիսուրա մինի սերիալի կամ անթոլոգիայի համար» անվանակարգերում։ Զաիլյանը սցենարը գրել է Պատրիսիա Հայսմիթի «Տաղանդավոր պարոն Ռիփլի» վեպի հիման վրա։
Սերիալը նաև առաջադրված է «Լավագույն մինիսերիալ կամ անթոլոգիա», «Մինի սերիալում կամ անթոլոգիայում երկրորդ պլանի լավագույն դերասանուհի», «Պատմական կամ ֆանտաստիկ ծրագրի համար լավագույն գեղարվեստական ուղղություն», «Առաջնակարգ քաստինգ», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Յուրահատուկ կոստյումներ», «Նկարների լավագույն մոնտաժ», «Լավագույն ձայնային մոնտաժ», «Մինի սերիալի կամ անթոլոգիայի համար առաջնակարգ ձայն» անվանակարգերում:
«Ռիփլի»-ի գլխավոր դերակատար Էնդրյու Սքոթը առաջադրվել է «Մինի սերիալում կամ անթոլոգիայի լավագույն դերասան» անվանակարգում։
Զաիլյանը Film Rites կինոընկերության հիմնադիրն է։ 1994 թվականին նա ստացել է «Օսկար» «Շինդլերի ցուցակը» ֆիլմի սցենարի համար։ Զաիլյանը նաև երեք անգամ առաջադրվել է Օսկարի՝ «Զարթոնք», «Նյու Յորքի ավազակախմբեր» և «Մարդը, որ փոխեց ամեն ինչ» ֆիլմերի սցենարների համար։