Օգոստոսի 8-ին՝ ժամը 20։00-ին, Կասկադում՝ Գաֆէսճեան քանդակների պարտեզում, աշխահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված մեծ համերգ է տեղի ունենալու, հայտնել է երգիչ Հայկ Պետրոսյանը։
Համերգին մասնակցելու են Պետրոսյանը (վոկալ), Վահագն Հայրապետյանը (դաշնամուր), Արման Մնացականյանը (հարվածային գործիքներ), Դեյվ Գյոդակյանը (կոնտրաբաս), Դանիել Մելքոնյանը (շեփոր), Դմիտրի Արզումանյանը (սաքսոֆոն), Արթուր Իսրայելյանը (տրոմբոն):
2024-ի մայիսի 22-ին լրացավ Ազնավուրի հարյուրամյակը, որի առթիվ Փարիզի քաղաքապետարանը, հարգանքի տուրք մատուցելով ֆրանսահայ արվեստագետին և հումանիստին, Ելիսեյան այգիների մի ընդգրկուն հատված կվերանվանի Ազնավուրի անունով:
Armenia Today-ի ռեպորտաժը՝ Հայաստանում շանսոնյեի հուշարձանի և երգչի 100-ամյակի կապակցությամբ Փարիզում տեղի ունեցած միջոցառումների մասին։