55-ամյա երգչուհի Ջենիֆեր Լոպեսը և 51-ամյա դերասան Բեն Աֆլեքը պատրաստվում են ամուսնալուծվել, գրել է Daily Mail-ը՝ հղում անելով աստղերին մոտ կանգնած աղբյուրներին։
Նշվում է, որ նրանք այդ որոշմանն են եկել հաշտեցման վերջին փորձի ձախողումից հետո։
Ըստ պարբերականի աղբյուրների՝ զույգի ամուսնալուծության փաստաթղթերը վերջնական են, բայց դեռ դատարան չեն ներկայացրել։
ԶԼՄ-ները հուլիսին գրել էին, որ զույգը վաճառքի է հանել Բևերլի Հիլզում գտնվող առանձնատունը, որը նրանք գնել էին հարսանիքից հետո։ Լրատվամիջոցները հայտնել էին, որ զույգը երկար ժամանակ միասին չի ապրում։
Լոպեսը և Աֆլեքը սկսել էին հանդիպել 2002 թվականին։ Նույն տարում նրանք նշանադրվել էին, սակայն հարսանիքը ստիպված էին հետաձգել, և 2004 թվականին զույգը որոշել էր բաժանվել։ Լոպեսն ու Աֆլեքը վերամիավորվել էին 2021 թվականին, նրանց նշանադրության մասին հայտնի էր դարձել 2022 թվականի ապրիլին, իսկ հուլիսին նրանք ամուսնացել էին։