Օգոստոսի 11-ին Գորիսի Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում տեղի կունենա «Համագործակցության մետաքսե գորգ» հայ-իրանական մշակութային փառատոնը, տեղեկացնում են Գորիսի համայնքապետարանից։
Միջոցառմումը կմեկնարկի ժամը 17:00-ից սկսած, փառատոնի մուտքն ազատ է։
Փառատոնի ծրագիրը ներառում է հայ և իրանցի վարպետների ձեռարվեստի ցուցադրություն, ավանդական խոհանոցների ներկայացում, երկու երկրների գորգագործության, արվեստի ցուցահանդես։ Փառատոնին նախատեսվում են հայկական և իրանական երաժշտական խմբերի ելույթներ։ Կմասնակցեն նաև արցախյան մշակութային խմբերը, ներառյալ՝ Արցախի պարի պետական համույթը, «Մենք ենք մեր սարեր» և «Այաներ» համույթները։
Մշակութային միջոցառմանը հրավիրված են նաև հայ և իրանցի պաշտոնյաներ, հավելել են համայնքապետարանից։