88 տարեկան հասակում մահացել է աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան, պրոդյուսեր, սցենարիստ Ալեն Դելոնը, հայտնում է Le Figaro-ն։ Ֆրանսիական Le Journal du Dimanche պարբերականը գրել է, որ դերասանի մահվան մասին տեղեկացրել են նրա 3 երեխաները։
Լրատվամիջոցն ընդգծում է, որ Դելոնն աշխարհի բոլոր ժամանակների ամենագեղեցիկ դերասաններից էր։ 23 տարեկանում նա հասել էր մեծ փառքի, և նրան համեմատում էին լավագույն դերասանների հետ։ Երբեմն Դելոնին կոչում էին «Բրիջիդ Բարդոյի տղամարդ տեսակ»:
Դելոնը հանրաճանաչություն է ձեռք բերել հատկապես «Պայծառ արևի վրա» (1960), «Ռոկկոն և իր եղբայրները» (1961), «Ընձառյուծ» (1963) ֆիլմերով։ Արժանացել է «Սեզար» մրցանակի «Մեր պատմությունը» ֆիլմում (1984) տղամարդու լավագույն դերակատարման համար։ Դելոնը նկարահանվել է և իր ստեղծագործական ներդրումն է ունեցել ավելի քան 100 ֆիլմերում՝ ներգարվվելով որպես դերասան, պրոդյուսեր և սցենարիստ։