Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնի հետ համատեղ «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմն ամենավառ հիշողություններից մեկն է անվանել։
«Իմ կյանքի ամենավառ հիշողություններից մեկը նրա հետ անցկացրած նկարահանման մի քանի օրերն են։ Վերջին ֆիլմը, որում նկարահանվել է Դելոնը, իմ՝ «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմն էր։ Դաստիարակված, գեղեցիկ, ազնիվ, տաղանդավոր, իրական։ Մենք խոսեցինք Ջո Դասենի, Բելմոնդոյի և շատ այլ մեծերի մասին, ովքեր այլևս չկան։ Հիմա նա կհանդիպի նրանց: Հավերժ հիշատակ»,- գրել է ռեժիսորն Instagram-ում։
Դելոնը մահացել է օգոստոսի 18-ին՝ 88 տարեկան հասակում։