Երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը դերասան Բեն Աֆլեքից ամուսնալուծվելու հայց է ներկայացրել դատարան, գրում է Daily Mail-ը։
Նշվում է, որ երգչուհին հայց է ներկայացրել օգոստոսի 20-ին, որը զույգի ամուսնության երկրորդ տարեդարձի օրն է։
Ըստ աղբյուրի՝ Լոպեսն ամուսնալուծության փաստաթղթերում բաժանման ամսաթիվը նշել 2024 թվականի ապրիլի 26-ը։
Daily Mail-ն օգոստոսի 1-ին գրել էր, որ զույգը պատրաստվում է ամուսնալուծվել՝ հաշտեցման վերջին փորձի ձախողումից հետո։
ԶԼՄ-ները հուլիսին գրել էին, որ զույգը վաճառքի է հանել Բևերլի Հիլզում գտնվող առանձնատունը, որը նրանք գնել էին հարսանիքից հետո։ Լրատվամիջոցները հայտնել էին, որ զույգը երկար ժամանակ միասին չի ապրում։
Լոպեսը և Աֆլեքն սկսել էին հանդիպել 2002 թվականին։ Նույն տարում նրանք նշանադրվել էին, սակայն հարսանիքն ստիպված էին հետաձգել, 2004 թվականին զույգը որոշել էր բաժանվել։ Լոպեսն ու Աֆլեքը վերամիավորվել էին 2021 թվականին, նրանց նշանադրության մասին հայտնի էր դարձել 2022 թվականի ապրիլին, իսկ հուլիսին նրանք ամուսնացել էին։