Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի հուշարձանի բացումը նախատեսվում է 2025 թվականի մայիսի 22-ին՝ շանսոնյեի ծննդյան օրը, հայտնել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը։
Նա նշել է, որ հուշարձանի բացմամբ կամփոփեն Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումները։
Սարգսյանը նշել է, որ քանդակագործ Դավիթ Մինասյանի հեղինակած քանդակի ստեղծման աշխատանքներն արդեն մեկնարկել են։
2023-ի նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր ասամբլեան որոշել էր Ազնավուրի և կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյակները ներառել 2024-25 թվականների կարևոր իրադարձությունների և հայտնի մարդկանց հոբելյանների օրացույցում։ Ի պատիվ շանսոնյեի տարեդարձի՝ Ելիսեյան դաշտերում գտնվող Place Ledoyen-ի մի մասը վերանվանվել է Շառլ Ազնավուրի այգի։ Աշխարհահռչակ շանսոնյեի հուշարձանի համար Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր բաց մրցույթ, որի արդյունքում մասնագիտական ժյուրին ընտրել էր Դավիթ Մինասյանի հեղինակած «Լա Բոհեմ» ստեղծագործությունը։
Armenia Today-ի ռեպորտաժը՝ Հայաստանում շանսոնյեի հուշարձանի և երգչի 100-ամյակի կապակցությամբ Փարիզում տեղի ունեցած միջոցառումների մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։