Վիրտուոզ դաշնակահարների եզակի եռյակը՝ Bel Suono-ն, նոյեմբերի 23-ին համերգով հանդես կգա Երևանում՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմում:
The Best of Bel Suono խորագրով ծրագրում կկատարվեն հանրության կողմից սիրված և ամենատարածված ստեղծագործությունները, որոնք ստեղծվել են խմբի գոյության 13 տարիների ընթացքում:
Վիրտուոզները կներկայացնեն համաշխարհային երաժշտական ժառանգության ստեղծագործություններն իրենց յուրահատուկ մշակմամբ: Կհնչեն մենակատարների՝ Կիրիլ Գուշչինի, Անտոն Մոսենկովի և Նիկիտա Խաբինի հեղինակային ստեղծագործությունները։
Եռյակը Վիվալդիի, Բեթհովենի, Բախի և այլ լեգենդների ստեղծագործությունները կներկայացնի ժանրերի և ձևերի ամբողջ բազմազանությամբ:
Համերգը կմեկնարկի ժամը 19.00-ին, տոմսերը վաճառվում են 10 000-40 000 դրամով։