Երևանում սեպտեմբերի 17-24-ն առաջին անգամ սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոն կանցկացվի, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Փառատոնի շրջանակներում ելույթ կունենան հայաստանյան և արտերկրից հրավիրված երաժիշտներ, մենակատարներ և երաժշտախմբեր:
«Թումանյանի անվան զբոսայգում կայանալիք փառատոնի ընթացքում ելույթ կունենան Երևանի քաղաքապետարանի «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի նվագախումբն ու երգչախումբը, Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիայի աշխարհահռչակ ակադեմիական նվագախումբը և Լա Սկալա թատրոնի «Ակադեմիա» նվագախումբը»,- մանրամասնել են քաղաքապետարանում։
Համերգները կմեկնարկեն ժամը 20:00-ին, մուտքն ազատ է: